Մեծ պատիվ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը․ Արգիշտի Մեխակյան
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության որոշմամբ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:
Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել Արմավիրի մարզպետի պաշտոնում ինձ առաջադրելու համար. «Ինձ համար չափազանց մեծ պատիվ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և մեծ պատասխանատվություն՝ անմիջական ներգրավվածություն ունենալ հարազատ մարզի զարգացման և հզորացման գործում։ Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի արդարացնեմ ինձ վստահող մարդկանց և Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Արգիշտի Մեխակյանը մինչև վերջերս Խոյ խոշորացված համայնքի ղեկավարն էր, դրանից առաջ՝ ԱԺ պատգամավոր և դրանից առաջ՝ Արմավիրի մարզպետի տեղակալ. «Եվ նկատի ունեմ, որ նա վերջին տարիներին
ներգրավված է եղել պետական կառավարման համակարգում: Ես ուրախ եմ նաև, վերջին շրջանի նշանակումների ժամանակ ես հաճախ եմ անդրադառնում այս խնդրին, որ մի ժամանակ մեր քաղաքական թիմի մասին ասում էին սովորաբար՝ երիտասարդ և անփորձ, հիմա մենք արդեն անցել ենք այն շեմը և կարող ենք ասել՝ երիտասարդ և փորձառու, ինչը կարծում եմ՝ վատ չէ: Իհարկե, ոչ միայն երիտասարդ լինելը, այլև փորձառությունն է շատ կարևոր է։ Մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում առաջիկա օրակարգերի իրագործման հարցում»։