Բացել լրահոսը Փակել լրահոսը
Չախոյան
A A
Քաղաքականություն

Ըստ Լևոն Քոչարյանի՝ մինչ 2018-ը Հայաստանը ապահով երկիր էր, բայց նույն Լևոնի երեխաները ծնվում էին ԱՄՆ-ում․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Լևո Քոչարյանի վերջին հայտարարություններին:

«Ըստ Լևոն Քոչարյանի՝ մինչ 2018-ը Հայաստանում ամեն ինչ լավ էր՝ ապահով երկիր էր, բայց

 
 
  • Նույն Լևոնի երեխաները ծնվում էին ԱՄՆ-ում,
  • Քոչարյանները 3 մլն դոլարով առանձնատուն գնում էին հունական կղզում,
  • Քոչարյանները 6 մլն դոլարի ներդրում անում էին Տանզանիայում։

Ներկայացնում են, թե ապահով երկիր էին սարքել, բայց նույն երկրի ժողովրդի հաշվին դիզած իրենց միլիարդները ներդնում էին արտերկրում, անգամ՝ Աֆրիկայում, իսկ երեխաներին օտարերկրյա քաղաքացիություն էին ապահովում։

Երեսպաշտությունը պոզով-պոչով չի լինում, ԱԺ ամբիոնից Քոչարյան կրտսերի դեմքով է լինում։

Հ.Գ․ Հուսով եմ՝ մի օր ԱԺ ամբիոնից կմանրամասնի, թե ինչպես ծակ սվիտերն ու հայերենի չիմացությունը բերեցին 6 մլն դոլար ներդրում Տանզանիայում կամ 3 մլն դոլարով առանձնատուն հունական կղզում»,- գրել է Չախոյանը: