Գյուղում ապրելու երազանքով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակը և կինը՝ Լիլին ապագա տան նախագիծն են քննարկում: Զույգը չնայելով գյուղում առկա բազմաթիվ խնդիրներին՝ որոշել է այստեղ տուն կառուցել ու մշտական բնակություն հաստատել: Նրանք երկուսն էլ աշխատում են քաղաք Վանաձորում, բայց այնտեղ ապրել չեն ուզում: Իրենց գիտելիքները, ուժն ու եռանդը ցանկանում են ծառայեցնել ի նպաստ գյուղի զարգացման։
«Ե՛վ բնությունը, և՛ բուսականությունը, և՛ տեսարժան վայրերը: Գյուղում հանգիստ է: Ճիշտ չի լինի, եթե մեր ունեցածը չգնահատենք»,-ասում է Արտակ Թադևոսյանը:
Արտակ Թադևոսյանի խոսքով՝ երբ տունը կառուցեն ու այստեղ բնակությւոն հաստատեն, նաև գյուղատնտեսական աշխատանքներով կզբաղվեն: Տնամերձ հողամասում անպայման տարբեր մշակաբույսեր կաճեցնեն, անասնապահությամբ կզբաղվեն:
«Դժվար է, բայց տան համար չանել չի լինի: Գյուղում ապրելով, նաև մաքուր սնունդ պետք է օգտագործես»,-ասում է Արտակ Թադևոսյանը:
Ալավերդի Անկյուն+3