Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նոր տրոլեյբուսները երթուղի են դուրս եկել (տեսանյութ)

15 նոր տրոլեյբուսներն այսօր առաջին անգամ երթուղի դուրս եկան: Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը որոշ փոփոխությունների է ենթարկվել:

2Ա երթուղին երկարացվել է մինչև Նուբարաշեն, այն կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով: Երթուղում ավելացվել է շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, այսպիսով՝ շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր տրոլեյբուսի առաջին ուղևորներից էր, վերջինս էլ երևանցիներին է ներկայացրել բարեփոխումները: