3.6 մլրդ դրամ պայմանագրային արժեքով Մ6-Աթան 27.5 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունն ավարտված է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին3.6 մլրդ դրամ պայմանագրային արժեքով Մ6-Աթան 27.5 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունն ավարտված է: Օգտվելով բարենպաստ եղանակից, վերջին կիլոմետրում շինարարը տեղադրում է ասֆալտի վերջին շերտն՝ այդպիսով ժամկետից էլ շուտ կատարելով պայմանագրային պարտավորությունը:
«Եկող տարի ա վերջնաժամկետը բայց մենք լրիվ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու ենք ,հիմնականում մնալու ա ճանապարհային նշաններ անվտանգության էլեմենտներ»,-ասում է տեղամասի պատասխանատու Տիգրան Հովհաննիսյանը:
Վանաձոր-Աթան ճանապարհի հիմնանորոգումը, առհասարակ, տարածաշրջանի խոշոր ճանապարհաշինական ծրագրերից էր:Տասնամյակներ շարունակ, Մոտկորի գյուղախմբի բնակիչների գլխավոր խնդիրը քանդված ճանապարհներն էին, ու ոչ միայն գյուղեր հասնելն էր փորձություն,այլ գյուղամիջյան ճանապարհներն էին վատ վիճակում:Նախ ասֆալտապատվեցին 6 գյուղեր տանող ճանապարհները՝ մինչեւ վարչական կենտրոններ,ապա նաեւ 27.5 կիլոմետրանոց ճանապարհը:
«Շատ լավա, ուրախ ենք շատ, որ սենց գործ են արել,նորմալա արդեն արագի մեջ կարում ենք գնանք քաղաք , գանք,արդյունքը էն կունենա, որ ժամանակի առումով տնտեսում ենք ունենում, մեր ապրանքը շուտ հասցնում ենք շուկա, զբոսաշրջությունը կզարգանա»,-ասում է վարորդ Տիգրան Քոչարյանը:
Անկյուն+3, ԱԼԱՎԵՐԴԻ