Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Աթաբեկյան
A A
Պաշտոնական

ԲԴԽ նախագահ ընտրվեց Արթուր Աթաբեկյանը

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը:

ԲԴԽ նախագահի խորհրդական Մերի Գևորգյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ ընտրությունը կայացել է այսօր, Աթաբեկյանն ընտրվել է 7 կողմ ձայներով:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը թափուր էր նոյեմբերի 18-ից՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո, լիազորությունները ժամանակավորապես կատարում էր խորհրդի անդամ Կարեն Թումանյանը: Նախագահ ընտրելու առաջին փորձն անցած շաբաթավերջին տապալվել էր: