Բացել լրահոսը Փակել լրահոսը
171541114 (1)
A A
Քաղաքականություն

Իրանի արտգործնախարար․ «Իրանը և դիմադրության խմբերը կանգնած են Սիրիայի կողքին»

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանը և դիմադրության խմբերը շարունակում են աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում։ Դամասկոս կատարած այցի ընթացքում Արաղչին ծավալուն բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, գրում է Ermenihaber.am-ը։

 

Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ Նա ընդգծել է, որ չնայած դժվարին ժամանակաշրջանին, առկա սպառնալիքներին դիմակայելու Սիրիայի վճռականությունը մնում է անսասան։ Արաղչին նաև հիշեցրել է, թե ինչպես է Սիրիան նախկինում դիմացել և հաղթանակած դուրս եկել այնպիսի մարտահրավերներից, ինչպիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն էր։ Նա նշել է, որ Իրանը հստակ արտահայտել է իր համակողմանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը, բանակին ու ժողովրդին։

Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին` լավատեսություն հայտնելով տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով փոխադարձ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նա կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը խաղաղության և անվտանգության ընդհանուր նպատակների իրականացման գործում:

Աղբյուր`    Ermenihaber.am