Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարվել է, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում ցուցարարների դեմ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ջրցան մեքենաներով սկսել են ջրել ցուցարարներին։

Բացի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող բազմահազար ցույցերից, քաղաքացիները բողոքի ակցիաների են դուրս եկել Բաթումում, Քութայիսում, Թելավիում, Զուգդիդիում, Փոթիում, Գորիում:

-----------------------

Թբիլիսիում ցուցարարները հավաքվում են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ:

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին Վրաստանի և Եվրամիության դրոշներ են, ինչպես նաև պաստառներ։ 

Իրադրությունը Վրաստանում կրկին սրվել էր այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։