Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը աշխատանքը շարունակում է Դամասկոսից․ ԱԳՆ

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից։
 
«ՀՀ ԱԳՆ-ն իրադարձությունների զարգացմանը հետևում է Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով։ Ինչպես տեղեկացրել էինք, այս պահին ևս կարող ենք հայտնել, որ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ևս աշխատանքը շարունակում է Դամասկոսից»,-հայտնեցին ԱԳՆ-ից։
 
Իրավիճակի հետագա զարգացումներով պայմանավորված՝ ԱԳ նախարարությունը կկայացնի համապատասխան որոշումներ:
 
Հիշեցնենք` թուրքամետ արմատական ​​խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։
 
 
 ABC MEDIA © 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են