Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իրակլի Կոբախիձե
A A
Քաղաքականություն

«Մայդանի» սցենարը Վրաստանում չի կայանա, այսօրվա Վրաստանը 2013 թվականի Ուկրաինան չէ․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն  կառավարության վարչակազմում հրավիրված մամուլի  ասուլիսում հայտարարություն է տարածել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ 

«Վերջին 4 տարիների ընթացքում մենք անցել ենք ընդդիմության՝ դրսից ծրագրված հեղափոխական սցենարի երկու փորձի միջով։ Երկուսն էլ ձախողվել են։ Այսօր ընդդիմության ռեսուրսներն ավելի քիչ են, ինչից ելնելով՝ երրորդ փորձը չի կայանա։ Վրաստանում «մայդան» չի լինի։ Դուք գիտեք, թե «մայդանը» ինչ բերեց Ուկրաինային, 5 օր անց սկսվեց պատերազմը... Ուստի «մայդանի» սցենարը Վրաստանում չի կայանա, այսօրվա Վրաստանը 2013 թվականի Ուկրաինան չէ, ուրեմն «մայդանի» սցենարը չի իրականանա»,-հայտարարել է Կոբախիձեն։

Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին: