Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թբիլիսիում ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների դեմ (տեսանյութ)

Ոստիկանությունը Թբիլիսիում քիչ առաջ հատուկ միջոցներ, ջրցան կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Սա 24 ժամվա ընթացքում ոստիկանության կողմից երկրորդ նմանատիպ գործողությունն է։

Երկրորդ օրն է քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԵՄ ի հետ բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ։

Ոստիկանության գիշերվա գործողություններից հետո,որի հետեւանքով կան տասնյակ վիրավորներ, բռնության եւ ծեծի ենթարկված քաղաքացիներ, լրագրողներ, մի շարք բուհեր դադարեցրել են ուսումնական գործընթացը։

Ցուցարարների մեծ մասը ուսանողներ են։ Այսօր երեկոյան ակցիայի մասնակիցների մի մասը պաշտպանիչ դիմակներով ու ակնոցներով էին։

Ի դեպ, ըստ մասնակիցների` գործողության ժամանակ ոստիկանների կողմից սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել բարձրախոսով ցուցարարների հասցեին։ Կան բերման ենթարկվածներ։ Ցուցարարների մի մասը չի հեռանում ։

Լուսաբացին ոստիկանությունը բռնի ուժով հեռացրեց ցուցարարներին։ Կան վիրավորներ, 100ից ավելի ձերբակալվածներ` խուլիգանություն կատարելու կասկածանքով