Իմ որոշումը պայմանավորված չէ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմամբ, ուրիշ փաստարկներ կան, որոնք ինձ ստիպում են եւս մի քիչ մտածել. Հովիկ Աղազարյան. Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նպատակահարմար չի գտնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից մանրամասներ ներկայացնել: Նա Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այդ հանդիպման արդյունքում չէ, որ մանդատը վայր դնել-չդնելու մասին որոշման հրապարակումը հետաձգել է: Իսկ թե ում նախաձեռնությունն է եղել այդ հանդիպումը՝ ի՞ր, թե՞ Ալեն Սիմոնյանինը, պատգամավորը եւս նպատակահարմար չգտավ ասել:
Կայքի հարցին, իսկ եթե չհանդիպեիք Ալեն Սիմոնյանի հետ, ինչ որոշում էիք այսօր երեկոյան 18:00-ին հրապարակելու, պարոն Աղազարյանը պատասխանեց. «Դե որ դուք ամեն բան չգիտեք, հետեւաբար, ես իմ որոշումները կայացնում եմ այն ամեն բանի հիման վրա, որ գիտեմ, իսկ դուք ամեն բան չգիտեք: Հետեւաբար, իմ որոշումը պայմանավորված չէ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմամբ, ուրիշ փաստարկներ կան, որոնք ինձ ստիպում են եւս մի քիչ մտածել»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում