Օրացույց․ 25-ը նոյեմբերի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1997-ի նոյեմբերի 25-ին Հայաստանում մեծարում են Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծնողներին: Այսօր Մոնթեն կլիներ 40 տարեկան: «Նա մեզ նման չէր»,-այս միտքն է թեւածում : Հայֆիլհարմոնիայի չջեռուցվող դահլիճում, որտեղ ասեղ գցելու տեղ չկա:
«Ար» հեռուստաընկերության նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանից 1998-ի այս օրը լրագրողներն ուզում են խոսք լսել լրագրության եւ ժողովրդավարության կապի մասին : Տեր-Գուլանյանն ասում է, որ դիցուք, ժամը 12-ից հետո ցուցադրում են էրոտիկ ֆիլմեր, որոնցում գուցե չափն անցնում են, դա կվկայի վարչապետ Արմեն Դարբինյանը:
1998-ի այս օրերին ոչ ոք չի հասկանում՝ շնորհավորի՞, թե չշնորհավորի Հարկային տեսչության նախկին պետ Արտաշես Թումանյանին նախագահի խորհրդական նշանակվելու առիթով: Ինքն իրեն, համենայնդեպս, շնորհավորում է, թեպետ չի բացառում, որ իր խորհուրդները կարող է չընդունել Ռոբերտ Քոչարյանը:
1999-ի այս օրը Հայաստանի բանկային համակարգի ղեկավարներին կառավարությունում ընդունում է Հայաստանի վարչապետ Արամ Սարգսյանը: Նա վստահեցնում է, որ պետությունը չպետք է խառնվի նրանց գործին: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասում է, որ հայկական բանկերի դրամագլուխը 60 միլիոն դոլար է եւ այն չի կարող միլիարդանոց վարկեր տրամադրել:
1999-ի նոյեմբերի 25-ին 52 տարեկան հասակում Մոսկվայում հանկարծամահ է լինում Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը: Հաջորդ տարի Հայաստանի կոմունիստների մի հատված քաղաքային պանթեոնում փորձում է հասկանալ, թե ի՞նչ մահով մահացավ մեկ տարի առաջ մահացած Սերգեյ Բադալյանը: Գուցե այդտեղ խառն է Հայաստանի օրվա իշխանությունների մատը:
2000 թվականի այս օրը իր կուսակցության կոնֆերանսում Արտաշես Գեղամյանն ասում է, որ Հայաստանում լուսավոր բան չկա: Նա նկատում է, որ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի վարկեր են մտել Հայաստան, որտե՞ղ են դրանք:
2000-ի այս օրերին ՀԺԿ առաջնորդի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը հանդիպում է մարզերի բնակիչների հետ: Այստեղ էլ խոսակցության հիմնական թեմաներից մեկը Աշոտ Մանուչարյանի հայտնած այն տեղեկությունն է, որ հոկտեմբերի 27-ի հետեւում Մեղրիի հարցն է, որի հետ համաձայն չեն եղել սպանված առաջնորդները:
Արդեն մեկ ամսից ավելի է Բագրատաշենի շուկայում առեւտրային տաղավարների կոտորած է: Մաքսատունը բագրատաշենցիներին մեղադրում է մաքսանենգության մեջ: Խոսքն այստեղ առեւտուր անող մոտ 500 մարդու մասին է, նրանց մի մասը 2000-ի նոյեմբերի 25-ին կառավարության մոտ է եւ պնդում է, որ այդ տարածքը պետք է հենց մաքսատանը:
2001-ի այս օրը Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում է հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը: Դատարանում Նաիրի Հունանյանին հարցեր տալու ցանկություն հայտնեց նրա քեռին՝ ամբաստանյալ Վռամ Գալստյանը: Վերջինս ուզում էր հասկանալ՝ ի՞նչ երաշխիքով ինքը համաձայնեց միանալ Հունանյանի ծրագրերին: Հունանյանն ասում է՝ ֆինանսական երաշխիքներ չեն եղել: «Այն, ինչ կարող էինք ստանալ 1997 թվականին, այլեւս երբեք չենք ստանալու», - 2004-ի նոյեմբերի 25-ին Ամերիկայից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրա կարծիքով ղարաբաղյան հարցի լուծումը «մեզ համար գնալով ավելի է բարդանում»:
2009-ի այս օրը Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կառավարություն է առաջնորդում ուսանողներին՝ պահանջելու իրենց կրթաթոշակները: Ուսանողները պարզապես զրկվել են կրթաթոշակից: Նույն օրը դատարանը 350 հազար դրամ տուգանքի է դատապարտում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դատարանին չհարգելու մեղադրանքով: 200 հազարը Շամշյանն արդեն մուծել է, մյուս մասի չափով, ըստ դատարանի, ֆոտոլրագրողը պետք է հանրօգուտ գործ