Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ադրբեջանի ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Բաքուն էլ իր հերթին, Ֆրանսիայի դեսպանին է կանչել ԱԳՆ

2024 թվականի նոյեմբերի 20-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ 

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Տարածված տեղեկության համաձայն՝ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը բողոք է հայտնել Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի նախագահությամբ Բաքվում ընթացող Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը խափանելու Ֆրանսիայի փորձերի դեմ։ 

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացը խաթարելու մեջ։ 

«Փարիզը ակտիվորեն զինում է Երևանին՝ խրախուսելով միլիտարիզմն ու ռևանշիզմը, ինչը հարված է երկու երկրների հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված քայլերը, որոնք վտանգում են կարգավորման գործընթացը», - նշվում է տեղեկատվության մեջ։