A
A
Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը երիտասարդական միության գրասենյակ է բացել
Աջակցիր «Ա1+»-ինԿուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ․
Այսօր տեղի ունեցավ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության երիտասարդական միության գրասենյակի պաշտոնական բացումը։
Ուղիղ տեսակապով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը, կարևորելով երիտասարդների դերը երկրի հասարակական, քաղաքական կյանքում, ընդգծեց'
«Երիտասադությունն է բոլոր փոփոխությունների շարժիչ ուժը։ Իսկ որակական փոփոխություններն այսօր մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են»։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀՄ երիտմիության նախագահ Արմինե Սիմոնյանը, կառույցի այլ անդամներ։