A
A
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայում Ադրբեջանի դեսպանին երեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, կանչել են Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։
«Կանչը հետևել է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին արված անընդունելի արտահայտություններին, որոնց արդյունքում էկոլոգիական փոխակերպումների, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման նախարար տիկին Անիես Պանիե-Ռունաշեն ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի այս համաժողովին: Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում: