Բացել լրահոսը Փակել լրահոսը
467500222_993109299522191_1977332743506056315_n
A A
Պաշտոնական

ՀՀ Կադաստրի Կոմիտեն հիշեցնում է, որ ժամկետի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հարգելի հայրենակիցնե՛ր,

Հիշեցնում ենք, որ Հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

2024 թվականի հունվարի 1-ից ավարտվել է ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ խոշորացված համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը։

ԲԱՑԱՌԱՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

 

ՀՀ Կադաստրի Կոմիտե