Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն

«Արձագանքը պետք է լինի կոշտ և զսպող». Տիգրան Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

Այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք հայտարարում են արցախցիների խաթարված իրավունքների վերականգնման, այդ թվում` Արցախ վերադարձի անհրաժեշտության մասին, խնդրին սրտացավ ու անկեղծ մոտենալու դեպքում խիստ ուշադրության կենտրոնում կպահեին Ստեփանակերտն ավիրելու խնդիրը:
 
Տևական ժամանակ է` ինչ Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում, անարգում ոչ միայն Արցախի պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը, այլ մարդկանց ունեցվածքը:
 
Միջազգային կառույցները որպես կանոն արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում:
 
Եթե աշխարհաքաղաքական դերակատարների մոտեցումներում Արցախի հարցը զուտ շահարկումների և Ադրբեջանի վրա ազդելու ճնշման միջոց չէ, ապա դրա հետ կապված արձագանքը պետք է լինի կոշտ և զսպող: