Բացել լրահոսը Փակել լրահոսը
2b26bd95-6d6f-49ef-93a1-0e6caf27b200
A A
Մշակույթ

Տեսահոլովակը հարգանքի տուրք է Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը

Պարարվեստի լուսավոր կողմերը բացահակտող խորեոգրաֆ Ասատուր Քալաշյանը, ով իր հոգու խորքում վաղուց խմորել էր Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ի բեմադրությունը, փնտրում էր արվեստի գաղափարակից՝ այն իրականացնելու: Նրա որոնումները առաջնորդեցին դեպի դաշնակահար Հայկ Մելիքյան՝ մի արվեստագետի, որի մատների ներքո երաժշտությունը վերածվում է մոգական հնչյունների։ Մելիքյանի վիրտուոզ կատարումը, ինչպես արվեստի փայլող մունետիկ, դարձավ Քալաշյանի ստեղծագործական տեսլականի հիմքը, հայտնում են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, որտեղ ժամանակը կանգ է առնում, և իրականությունն ու երազանքը միահյուսվում են, այս երկու արվեստագետների համագործակցությունը ծնեց մի ստեղծագործություն, որի առանցնքերից մեկը դարձավ անզուգական պարուհի Աննա Քալաշյանը՝ նման մոլորակի վրա ընկած երկնաքարի՝ իր անսպասելիությամբ և գեղեցկությամբ։ Եվ ահա նրանց համատեղ աշխատանքը՝ միավորելով երաժշտության և պարի տարրերը՝ ստեղծեցին մի ամբողջականություն, որտեղ 2 արվեստագետներ՝ դաշնակահար և պարուհի , ներկայանում են արվեստի իրենց ոլորտի պատասխանատվությամբ, իրենց կոնկրետ արվեստի տոկատ-ը լինելով: Այս բեմադրությունը, ինչպես Բոդլերի «Չարի ծաղիկները», բացահայտում են մարդկային հոգու խորքերը՝ ներկայացնելով այն գեղեցկությունը, որը թաքնված է մթության մեջ։ Քալաշյանի և Մելիքյանի համագործակցությունը, ինչպես երկու հակադիր ուժերի միավորում, ստեղծում են մի ստեղծագործություն, որը արտացոլում է արվեստի էությունը՝ իր բոլոր հակասություններով: Օպերատոր Արթուր Օրդոյանի պրոֆեսիոնալ մոտեցմամբ յուրաքանչյուր շարժում և հնչյուն փոխանցվում են դիտողին՝ ստեղծելով անմոռանալի տպավորություններ։ Մոնտաժի վարպետ Աքսել Թահմասյանի շնորհիվ էլ տեսահոլովակը ձեռք է բերում հոսունություն և ռիթմ, որը համահունչ է երաժշտության և պարի դինամիկային։ Հատկանշական է պրոդյուսեր Ալեքսանդր Պլատոյի հետևողական ու քննադատական աշխատքնը, որի արդյունքում պռոեկտը մի ուրիշ թափ ու բարձրություն է հավաքել:

Սևակ Սողոմոնյանի իրականացրած դիզայնական աշխատանքը ամբողջացրել է տեսահոլովակի վիզուալ կոնցեպտը, մարդամոտ ու դուրեկան դարձրել տեսահոլովակը դեռ չդիտած հանդիսականի համար: Այս նախագծի իրականացման համար հատուկ շնորհակալության է արժանի օպերային թատրոնի ողջ անձնակազմը՝ ի դեմս տնօրեն Կարեն Դուրգարյանի, ում աջակցությունը և նվիրվածությունը առանցքային դեր են խաղացել այս արվեստի գործի ստեղծման համար։ «Տոկատ» տեսահոլովակը ոչ միայն հարգանքի տուրք է Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը, այլև նոր շունչ է հաղորդում դասական երաժշտությանը՝ ներկայացնելով այն ժամանակակից և վիզուալ արտահայտչական ձևով։

Դեկտեմբերի 8ին, ժամը 13:00-ին Ա. Խաչատրյան հաերգասրահի ճեմասրահում է տեղի ունենալու Հայկ Մելիքյան, Աննա Քալաշյան «Տոկատ» տեսահոլովակի պրեմիերան: Նկարահանման պրոցեսը եղել է ամիսներ առաջ, ուստի և՛ արտիստները և՛ արվեստասերները անհամբերությամբ են սպասելու այս իրադարձությանը: