Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Տնտեսություն

ՏՏ-ին 30 մլրդ կտան, որ մասնագետները չհեռանան․ ոսկու և խցանումների ազդեցությունը տնտեսության վրա (տեսանյութ)

Թեմայի այս շաբաթվա թողարկմանը ներկայացրել ենք․

  • ՏՏ ոլորտի հարկերը նորից նվազեցնում են,
  • Էլեկտրամեքենա ներկրելու արտոնությունը սահմանափակվում է,
  • Հայաստանի տնտեսության և ռուսական ոսկու կապը,
  • Երևանի խցանումները և տնտեսության կորուստները

ՏՏ-ին տրվող արտոնությունների մասին

Հայաստանի կառավարությունն առաջարկում է մոտ 30 միլիարդ դրամ արտոնություններ տալ ՏՏ համայնքին, որպեսզի այդ ոլորտի մասնագետները չհեռանան Հայաստանից, օրինակ Վրաստան կամ Պորտուգալիա։ Սրա համար ԲՏԱ նախարարությունը օրինագիծ է բերել խորհրդարան, առաջարկում է մի քանի ուղղություններով հարկեր իջեցնել ոլորտի ընկերությունների համար։

Թեմայի նախորդ թողարկման ժամանակ մենք ձեզ պատմում էինք, որ մի շարք այլ ոլորտների համար շրջանառության հարկը բարձրացվելու է՝ 5 տոկոսից հասցվելու է 10 տոկոսի։ Իսկ ՏՏ-ի համար իջեցվելու է։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լուրերի մասին

ՊԵԿ-ը հայտարարել է, որ հաջորդ տարվանից էլեկտրամեքենա ներկրելիս մաքսատուրքից ազատված են լինելու միայն նոր մեքենաները, որոնք արտադրվել են 2023 թվականից սկսած։ Միաժամանակ ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին, որ այս պահին ներմուծված և մաքսազերծում չանցած հին էլեկտրամեքենաները հիմա ներկայացնեն մաքսազերծման, որպեսզի խուսափեն լրացուցիչ ծախսերից։

Կենտրոնական բանկի նախագահը հայտնել է, որ այս պահին գնաճը Հայաստանում 0,6 տոկոս մակարդակի վրա է, ինչը ցանկալիից ցածր ցուցանիշ է։ Նա նշել է, որ այս տարվա վերջին այն կհասնի 2 տոկոսի, իսկ մյուս տարի կմոտենա ցանկալի 4 տոկոս ցուցանիշին։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Տնտեսության մեջ ռուսական ոսկու դերի մասին

Տնտեսագետ, «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանը ուսումնասիրել է Հայաստանի տնտեսության վրա ռուսական ոսկու արտահանման ազդեցությունը և առհասարակ առևտրի կշիռը ֆինանսական հոսքերում։

Տնտեսության վրա խցանումների ազդեցության մասին

Հանգստյան օրերին Կրկեսի խաչմերուկի հատվածում, Ագաթանգեղոս փողոցի սկզբնամասում շինարարները փորում են խրամուղի ու լիարժեք չեն ծածկում այն։ Առավոտյան աշխատանքի ու դասի գնացողների մեքենաները Երևանի հարավից շարժվում են Կենտրոն ու կուտակվում հենց այդ խրամուղու մոտ, որովհետև ամեն եկող մեքենան խիստ դանդաղեցնում է ընթացքը անիվները չվնասելու համար։ Դա էլ իր հերթին․

  • դանդաղեցնում է երթևեկությունը, 
  • դանդաղեցնում է քաղաքը, 
  • դանդաղեցնում է տնտեսությունը։

Իսկ մտածե՞լ եք, թե որքան են այդպիսի խցանումները արժենում Հայաստանի տնտեսությանը։ Այսօր արել ենք հենց այդպիսի հաշվարկ, որի մանրամասները դիտեք տեսանյութում։

Ա1+-ի Թեման նորից եթերում կլինի հաջորդ շաբաթ՝ ներկայացնելու տնտեսական ու սոցիալական անցուդարձը։ Գրեք մեզ, եթե կուզեք փողի այս կամ այն Թեման տեսնել մեր եթերում։