Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Աննա Ժամակոչյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ✅Գեղամ Ստեփանյան՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան ✅Լիաննա Պետրոսյան՝ արցախցի հասարակական գործիչ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է նախագիծ, որով առաջարկվում է լրացուցիչ երեք ամսով երկարաձգել սոցիալական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ընդգրկելով 2025 թվականի հունվարից մարտ ժամանակահատվածը. տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50000 դրամ: 2025 թվականի ապրիլից միայն տեղահանված անձանց հատուկ խմբեր կունենան սոցիալական աջակցության իրավունք: Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներից շատերը դժգոհություն են հայտնել բնակարանային և զբաղվածության ծրագրերից: