Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գնել Սանոսյան
A A
Քաղաքականություն

Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում 6 հրատապ ծրագիր իրականացնելու համար կտրամադրվի 248 միլիոն դրամ

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում 6 հրատապ ծրագիր իրականացնելու համար 248 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշմանը։ 

Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց․

«Կցանկանայի առանձնացնել 6 հրատապ ծրագրեր, որոնք նախանշված է իրականացնել Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում՝ ի դեմս Տարածքային զարգացման հիմնադրամի, որն այդ հրատապ ծրագիրը կիրականացնի։ 

Լոռու մարզին կհատկացնենք 18 մլն 970 հազար դրամ, Շիրակի մարզին՝ շուրջ 150 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 51 մլն դրամ և Տարածքային զարգացման հիմնադրամին՝ 28 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է այս 6 հրատապ ծրագրերի համար հատկացնել 248 միլիոն դրամ», - ասաց Սանոսյանը։

Ծրագրերի հրատապությունը պայմանավորված է օրինակ Լոռու մարզում ջրհեղեղից հետո Ալավերդիի շրջանի Քարկոփ բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքներով։