Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Քաղաքականություն

ՀՀ–ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի

 Հայաստանը ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի որպես բյուջետային աջակցություն։ ՀՀ կառավարության այսօր նիստում հավանություն տվեց ՀՀ–ի և ՕՊԵԿ–ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման 2–րդ ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացմանը։
 
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. նոյեմբերի 12–ին։
 
Ստորագրված վարկային համաձայնագիրը, որը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, կներկայացվի ՀՀ սահմանադրական դատարան` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:
 
ՍԴ–ից հետո, ըստ ընթացակարգի, համաձայնագիրը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։