Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների և քննական կենտրոնների:
Այս տարի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Բոլոր ուղղություններով ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին: Ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով քննական կենտրոն պետք է ներկայանալ մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով:
«Ագրոտնտեսագիտական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», «Ագրոնոմիա», «Սննդի տեխնոլոգիա», «Անասնաբուժական», «Հրուշակագործություն», «Հացաթխում», «Մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն» ուղղություններով դասավանդողների ատեստավորումը կանցկացվի Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում:
«Ծրագրավորման հիմունքներ», «Վեբ», «Գրաֆիկա», «Ցանցեր-1», «Ցանցեր-2» և «Ավտոմատացված համակարգեր» ուղղություններով ատեստավորումը կանցկացվի Երևանի Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում:
«Խոհարարություն» և «Ոսկերչություն» ուղղություններով ատեստավորումը կանցկացվի Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ