Հարցուպատասխան՝ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից օգտվելու ընթացակարգի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՀարց 1։ Հաշմանդամություն ունեցող անձ եմ․ կարող եմ արդյոք օգտվել ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններից։
Պատասխան: Այո՛, եթե հաշմանդամություն ունեցող անձ եք, ապա ցերեկային կենտրոնում անվճար հիմունքով կարող եք ստանալ սոցիալ-վերականգնողական ծառայություններ:
Հարց 2։ Ի՞նչ են ներառում ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայությունները։
Պատասխան։ Ցերեկային կենտրոններում իրականացվում են տարբեր խմբային և անհատական պարապունքներ (փայտագործություն, կավագործություն, գորգագործություն, երաժշտաթերապիա), ինքնուրույն կենցաղավարման, ինքնասպասարկման հմտությունների ուսուցանում և այլն:
Հարց 3։ Ծառայություններից կարո՞ղ են օգտվել մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։
Պատասխան։ Այո՛, մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ևս կարող են օգտվել ցերեկային կենտրոնում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից։
Հարց 4։ Արդյոք մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի են ցերեկային կենտրոններում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայությունները։
Պատասխան։ Այո՛, 2024 թվականին անհրաժեշտ ծառայությունները տրամադրվում են ոչ միայն Երևանում, այլև մի շարք մարզերում․ դրանք մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Հարց 5։ Այս տարի սոցիալ-վերականգնողական ծառայությունները ո՞ր հասարակական կազմակերպությունների միջոցով են տրամադրվում։
Պատասխան։ 2024 թ․ անհրաժեշտ ծառայությունները տրամադրվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
· «Աուտիզմ Ազգային» հիմնադրամ (ք․Երևան),
· «Փրկություն» ԲՀԿ (ք․ Երևան),
· «Փյունիկ» ԲՀԿ (ք․ Երևան),
· «Կարիտաս-Արեգակ» ԲՀ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի),
· «Լիարժեք կյանք» ՀԿ (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան),
· «Աստղավարդ» ՀԿ (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս),
· «Խնամք» ՀԿ (Լոռու մարզ, ք․ Սպիտակ)։
Հարց 6։ ԼՂ-ից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք արդյոք կարող են օգտվել այս ծառայություններից։
Պատասխան։ Այո՛, ԼՂ հայրենակիցները ևս կարող են օգտվել ցերեկային կենտրոնում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից։
Հարց 7։ Ծառայություններից օգտվելու համար ո՞ւր կարող եմ դիմել։
Պատասխան։ Ծառայություններից օգտվելու նպատակով կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակության վարի տարածքային կենտրոն։ Հասցեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://socservice.am/offices
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺ