A
A
Կենտրոնական բանկն առաջարկում է գնաճի նպատակային ցուցանիշը սահմանել 3 տոկոս
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական բանկն առաջարկում է գնաճի նպատակային ցուցանիշը սահմանել 3 տոկոս:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման նիստի իր ելույթում նշել է.
«Առաջարկում ենք դիտարկել «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի շրջանակներում ԿԲ-ին առաջադրվող գնաճի միջնաժամկետ նպատակային ցուցանիշի նվազեցումն ու 3% մակարդակում սահմանումը։ Վերջինս կարճաժամկետում կունենա աննշան հարկաբյուջետային ազդեցություններ, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում՝ նպաստելով տնտեսական միջավայրի և գնաճի տատանողականության նվազեցմանը, բարենպաստ ու կանխատեսելի միջավայր կապահովի տնտեսական և ներդրումային գործունեության համար», հայտնում են ԿԲ-ից։