Բացել լրահոսը Փակել լրահոսը
466729453_962987745865611_6097325882554338071_n
A A
Պաշտոնական

Հրուշակեղենի արտադրամասն աշխատել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով

Անհատ ձեռնարկատեր Արմիկ Կարապետյանին պատկանող «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի (ք. Հրազդան, Միկրոշրջան, 4-րդ փողոց) արտադրական գործունեությունը կասեցվել է:
 
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի այդ որոշումը կայացվել է ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արձանագրության հիման վրա, համաձայն որի հրուշակեղենի այս արտադրամասն աշխատել է սահմանված սանիտարահիգիենկի նորմերի կոպիտ խախտումներով:
 
Այսպես՝
🔘 արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով,
🔘 սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, դրանք չեն իրականացվել,
🔘 արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը և դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի, սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը:
✅ Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: