Բացել լրահոսը Փակել լրահոսը
466557991_988066080029442_7237956839652314556_n
A A
Պաշտոնական

Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային ճանապարհատրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը ԻԻՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում են ունեցել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Ծովագնացության և նավահանգիստների կազմակերպության գլխավոր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային ճանապարհատրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին առնչվող հարցեր։

Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա շրջանակում Իրանի Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարները։

Ալի Աքբար Սաֆային հայտնել է, որ ԻԻՀ-ն ողջունում է ՀՀ կառավարության նախաձեռնած այս ծրագիրը և պատրաստակամություն հայտնում աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին։