A
A
Կենտրոնի թաղապետարանի 3 պաշտոնյան և 1 աշխատակիցը կալանավորվել են
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժնի 3 պաշտոնյան և 1 աշխատակիցը կալանավորվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում գործողություններ է իրականացրել, ձերբակալվել են 4 անձ։
«Նրանք 2 ամիս ժամկետով են կալանավորվել»,– հավելեց Օհանջանյանը։