Ապաշրջափակում չի լինելու․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքական հարցերում Թրամփը կտանի ավելի պասիվ քաղաքականություն՝ բացառությամբ Իսրայելի և Իրանի խնդրի»,- «Ա1+»-ի եթերում ասաց 1993-96թթ․ ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի պաշտոնում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքին։
Հրանտ Բագրատյանը հավելում է, որ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ հետաքրքրությունները կնվազեն նաև մեր տարածաշրջանի, հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ։ «ԱՄՆ-ը կարող է սկզբունքորեն ասի՝ խաղաղություն, ասի՝ հայերի հողերը ետ տվեք և այլն, բայց դրան որևէ գործողություն չի հետևելու, և Ալիևը դա գիտի»,- ասում է Բագրատյանը։
Անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ գործող վարչակազմը կարևորո՞ւմ է Միջին միջանցքի գաղափարը, որը պետք է անցնի մեր տարածաշրջանով, նախկին վարչապետը համոզված է, որ Թրամփին այդ նախագիծը նույնպես չի հետաքրքրի։ Իսկ տարածաշրջանում կամ Հայաստանի շուրջ ենթակառուցվածքների ապաշրջափակում չի լինելու։ «Որովհետև Ադրբեջանը միջանցք է պահանջում։ Ասում է՝ ոչ քո սահմանապահի երեսն եմ ուզում տեսնել, ոչ էլ՝ քո մաքսավորի։ Մի օր էլ 20 բեռնատարով կգան, կասեն, դուրներս գալիս է, ուզում ենք ապրել, որն պատերազմի առիթ կդառնա։ Փաշինյանը գիտակցված դրան է տանում»,- հավելեց Բագրատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։