Բացել լրահոսը Փակել լրահոսը
33
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ երկրպագուական շարժումների՝ տոմսերի վերաբերյալ հայտարարության մասին

Հարգելի երկրպագուներ,
Առջևում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներն են: Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին կհյուրընկալի Ֆարերյան կղզիների հավաքականին, իսկ նոյեմբերի 17-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմին: Հայտնում է ՀՖՖ-ն։
 
Չկա ավելի կարևոր բան, քան ազգային հավաքականը: Ուստի կոչ ենք անում բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ և, ինչպես միշտ, աջակցել Հայաստանի ազգային հավաքականին Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ տնային խաղում:
 
Ինչ վերաբերում է երկրպագուական շարժումների՝ տոմսերի վերաբերյալ հայտարարությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նրանց հանդեպ չկա որևէ խոչընդոտ տոմսերի ձեռքբերման հարցում: Նրանց համար նախատեսված տոմսերը, ինչպես միշտ, ամրագրված են տոմսերի վաճառքի օնլայն հարթակում և հասանելի կլինեն այսօր՝ սկսած 15:00-ից:
Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ այս թեմայի շուրջ ցանկացած տեսակի շահարկումներից: