Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000047566
A A
Մշակույթ

Մի քանի ժամվա աշխատանքի արդյունքը 30 րոպեում սպառվեց. Տոլմայի փառատոն Թբիլիսիում (տեսանյութ)

Դուք փորձե՞լ եք հայկական ավանդական տոլման Հայաստանից դուրս։ Այսօր Թբիլիսիում կար նման հնարավորություն։ Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում կազմակերպվել էր Տոլմայի փառատոն,որին մասնակցում էին տեղացի ու հայաստանցի պրոֆեսիոնալ խոհարարներ ու պարզապես հայ տանտիկիններ։  Հայաստանից ժամանած խոհարար Դավիթ Բաբայանի սեղանը տարբերվում էր իր զարդարանքով` տոլման դդմի մեջ,  սերկեւիլի մեջ, ավանդականից բացի՝  տոլմա հավի մսից, ձկան։ Դավիթը երեկ երեկոյան էր եկել Թբիլիսի, մի քանի ժամ անցկացրել գազօջախի մոտ` այս ամենը պատրաստելու համար։

Իհարկե,ոչ բոլորին հաջողվեց համտեսել։ Հյուրերը շատ էին։ Ի դեպ,փառատոնի մեկնարկից մոտ կես ժամ անց արդեն բոլոր կաթսանները դատարկ էին։

Բայց հյուրերը չհեռացան ու եւս մեկ ժամ վայելեցին հայկական երաժշտությունը` Վանաձորի Հորովել համույթի կատարմամբ։

Տոլմայի փառատոնը կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը։ Այն մեկնարկեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնության խոսքով։