Բացել լրահոսը Փակել լրահոսը
կոնգրես
A A
Քաղաքականություն

Հայ դատի աջակցությունը վայելող թեկնածուների 90%-ն ընտրվել է ԱՄՆ Կոնգրես

Հայ դատի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսհայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Հանձնախումբն աջակցել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի 84 թեկնածուի ԱՄՆ 20 նահանգից։ Թեկնածուների հարցում կազմակերպությունը հաշվի է առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան գործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները։

Նշվում է, որ դա կազմակերպության մոտ մեկ տարվա ռազմավարական աշխատանքի արդյունք է՝ նաև նախագահական ընտրությունների հարցում տատանվող նահանգներում։

«Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները՝ մենք բարձրացրել ենք մեր ձայնը։ Խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը։