Բացել լրահոսը Փակել լրահոսը
465791420_874070871581451_2371367794199851475_n
A A
Պաշտոնական

Ինչով է կարեւոր երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։

Ամերիկացի և կանադացի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության և երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում շաքարի օգտագործման սահմանափակումը մեծ տարիքում նվազեցնում է քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկը:

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են «Science» ամսագրում, վկայում են, որ կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում շաքարի սահմանափակումը մեծ տարիքում նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը 35%-ով, իսկ զարկերակային գերճնշման՝ 20%-ով: