Հիմք ընդունելով ՌԴ երկու նամակները՝ պետք է գրել, որ ռուս սահմանապահներին ուզում ենք հանել․ Ս․Բաբայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կարող են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, բայց դա խաղաղության պայմանագիր չի լինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով իշխանությունների այն զգուշավոր լավատեսությանը, թե բացառված չէ, որ այս տարի COP-29 համաժողովի շրջանակներում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի։
Ս․Բաբայանը կարծում է, որ Հայաստանը պետք է միջոցներ գտնի և վերակառուցի իր միջպետական ճանապարհներն ու հարևաններին՝ այդ թվում՝ Ադրբեջանին առաջարկի դրանցով երթևեկել։ Եվ եթե Հայաստանը դառնա տարանցիկ երկիր, դա կլինի խաղաղության ամենաուժեղ երաշխիքը։ «2016 թվականին եմ Ղարաբաղում ասել, որ դուք հանձնվելու եք։ Հիմա ձեզ եմ ասում, սիրելի հայ ժողովուրդ, մենք լուրջ խնդիր ունենք և այս տարածաշրջանում չպետք է դառնանք կոկորդին մնացած փուշ։ Մեր ճանապարհները պետք է ստեղծենք ու բանակը կառուցենք»,- շեշտեց նա։
Ակնկալիքներ կան, որ այս ամիս Ադրբեջանում անցկացվելիք ՄԱԿ-ի՝ Կլիմայական փոփոխության COP-29 համաժողվի շրջանակներում այդ երկիրն ազատ կարձակի հայ ռազմագերիներին։ Ս․Բաբայանն ավելացրեց, թե գերիների վերադարձի հարցով ինքը ևս զբաղվում է, բայց չցանկացավ փակագծեր բացել․ «Ինձանից կախված ամեն ինչ անում եմ։ Մի քիչ էլ համբերեք, կտեսնեք, թե ինչ փոխանակում է լինելու»։
Անդրադառնալով 2020թ․ 44 օրյա պատերազմին՝ Ս․Բաբայանը հավելեց, Ադրբեջանի դրդմամբ Ղազախստանն ու Բելառուսը Ռուսաստանին ճնշել են, որ հայկական կողմին չաջակցի և հաղթելու հնարավորություն է ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում։