Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը - Ադրբեջան` 2:2

Սպորտ
1ac6e059d3c2cfb5436ced9ae0e1a1c7

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Վ. Դվորկովիչի գավաթի խաղարկության հերթական մրցամարտում ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ: Առաջին խաղում մեր շախմատիստները 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարան, իսկ երկրորդում պարտություն կրեցին` 1:3:


Այդպիսով, թիմերի ընդհանուր մրցամարտում գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 2:2: Նշենք, որ մինչ այդ մեր շախմատիստները հաղթել էին իրենց բոլոր մրցակիցներին:


Հայաստանի պատանեկան հավաքականը չնայած միավորներ կորցրեց, սակայն 8 տուրից հետո շարունակում է գլխավորել աղյուսակը: Մեր ընտրանին վաստակել է 13 միավոր: Հայաստանին հաջորդող Չինաստանի ընտրանին ունի 12, իսկ Ուկրաինան` 11 միավոր: