«Ուլիսը» պարտվեց «Ֆերենցվարոշին»
Երեւանի «Ուլիսը» Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց Բուդապեշտի «Ֆերենցվարոշին»:
Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց Գիորգե Յոսին: Երկու րոպե անց հյուրերի հոլանդացի խաղացող Մարկ Օտենը կրկնապատկեց այն, իսկ երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին բրազիլացի Ֆելիպեն, որը 6 րոպե առաջ էր փոխարինման մտել, երրորդ անգամ գրավեց Վլադիմիր Մալկովի պաշտպանած դարպասը:
Այդպիսով, հաջորդ փուլ մտնելու համար մեր թիմին անհրաժեշտ է պատասխան խաղում հաղթել ավելի խոշոր հաշվով` 4:0, 5:0, 5:1 եւ այլն: Նշենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում:
Հավելենք, որ Եվրոպայի լիգայում Վրաստանի երկրորդ ներկայացուցիչ Թբիլիսիի «Դինամոն» սեփական հարկի տակ հաղթեց Մոլդովայի «Միլսամիին»` 2:0: Ադրբեջանի «Ղարաբաղ» թիմը մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Լիտվայի «Բանգային», իսկ ԱԶԱԼ-ը սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց Բելառուսի «Մինսկի» հետ` 1:1: