Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մետալուրգն» ավելի բարձր կարգ ուներ»

Սպորտ
4a5bfd1eb45ce97def2ce2e16d46bcd5

Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց, որ Ռուստավիի «Մետալուրգն» ավելի բարձր կարգ ուներ եւ արժանիորեն հաղթանակ տարավ:

«Մրցակցի մի քանի խաղացողները իրենց խաղամակարդակով գերազանցում էին մեր խաղացողներին: «Բանանցի» ֆուտբոլիստներից մի քանիսը լավ խաղացին, իսկ մի մասը` վատ: Ես անուններ չեմ ուզում տալ», - եզրակացրեց Ռաֆայել Նազարյանը:

Վրացական «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Արմազ Ջելաձեն խաղի կապակցությամբ ասաց, որ չնայած թիմը հաղթեց մրցակցի հարկի տակ, սակայն այն շատ մեծ դժվարությամբ ձեռք բերվեց:


«Գոլը խփելուց հետո մենք ավելի դժվար վիճակում հայտնվեցին, քանի որ մնացինք 10 հոգով (գոլի հեղինակը ժամանակը ձգձգելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց դաշտից - հեղ.), սակայն տղաներն ամեն ինչ արեցին հաղթական հաշիվը պահպանելու համար»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրոպայի լիգայի «Բանանց» - «Մետալուրգ» խաղն ավարտվեց վրացի ֆուտբոլիստների հաղթանակով` 1:0: Միակ գոլը 48-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խփեց հյուրերի հարձակվող Իրակլի Կոբալիան: