A
A
«Բանանցը» պարտվեց
Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Բանանց» - «Մետալուրգ» խաղը: Այն ավարտվեց հայ ֆուտբոլիստների պարտությամբ: Ռուսթավիի «Մետալուրգը» հաղթեց 1:0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց:
Հիշեցնենք, որ բուքմեյքերական գրասենյակները հավասար էին գնահատում թիմերի հնարավորությունները. Երեւանի «Բանանցի» հաղթանակը գնահատվում էր 2,58 գործակցով, իսկ Ռուսթավիի «Մետալուրգինը»` 2,62-ով: