Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-51lDGDClly
A A
Քաղաքականություն Հասարակություն

1999թ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը (տեսանյութ)

1999թ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը: Այդ օրը, ժամը 17:13-ին,  ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեցին 5 զինված ահաբեկիչներ’ ավտոմատի կրակահերթ ուղղելով առաջին շարքում նստածների ուղղությամբ:

Սպանվեցին 8 հոգի` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, կենդանի մնացածները պատանդ մնացին ԱԺ նիստերի դահլիճում:

Պաշտոնական աղբուրները մոտավորապես 5 ժամ չէին հաստատում պետության առաջին դեմքերի սպանության փաստը:

Միայն երեկոյան 22-ից հետո նախագահականից տարածվեց հաղորդագրություն’ հաստատելով, որ կան զոհեր ու վիրավորներ:

Ուշ երեկոյան սպանվածների դիակները դուրս բերվեցին խորհրդարանի շենքից: Բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվեցին մինչեւ լույս: Նրանց հետ հանդիպեց նույնիսկ այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Առավոտյան պատանդները ազատ արձակվեցին, ահաբեկիչները հանձնվեցին’ ստանալով անվտանգության երաշխիքներ: Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը սկսվեց 2001 թ. հունվարին ու տեւեց մոտ 3 տարի: Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:

Ներկայացնում ենք տեսանյութեր «Ա1+» -ի արխիվից՝ վերհիշելու այդ դաժան ողբերգության դրվագները եւ հաջորդած զարգացումները:

Դիտեք նաեւ տեսանյութերից մեկը  այս լինկով՝  https://youtu.be/ya4VhkKcfic

Նաեւ սա՝ https://youtu.be/ya4VhkKcfic