Հայաստանը ներկայացել է երկու հոգով
Այսօր Մալազիայի Պենանգ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 2 հոգի. 63 կգ քաշային ծանրորդուհի Քրիստինե Պետրոսյանը եւ գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը:
Ըստ նախնական արդյունքների` գյումրեցի 17-ամյա ծանրորդը թիվ 1 ֆավորիտն է իր քաշային կարգում, իսկ Քրիստինե Պետրոսյանը 8-րդն է այդ ցուցանիշով:
Առաջնությունը սպասարկող մրցավարներից մեկն է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը: Նա կսպասարկի երեք քաշային կարգերի մրցումները:
Մեր ծանրորդներին առաջնությունում անմիջապես կպատրաստի ՀՀ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Ինչպես տեղեկացնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքէջը, մրցաշարին մասնակցում են 53 երկրների 281 մարզիկ-մարզուհիներ (157 ծանրորդ, 124` ծանրորդուհի): Բոլորից շատ ներկայացուցիչներ հայտավորել են Թուրքիան, ԱՄՆ-ն եւ Թայլանդը` 15-ական ծանրորդ: