Բացել լրահոսը Փակել լրահոսը
888
A A
Հասարակություն

«Սասունցի Դավիթ» կայարանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր

Այսօր՝հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սասունցի Դավթի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Համլետ Խանվելյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսն ու 47-ամյա Խաչատուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 31-ամյա Շուշանիկ Ղազարյանը տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար: 

 Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: