Բացել լրահոսը Փակել լրահոսը
--
A A
Հասարակություն

ՄԻՊ–ի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայում ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիներին

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ–ի գրասենյակը։
 
Նշվում է, որ օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ:
«Առանձնազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացիները բարձրացրել են պատշաճ բժշկական օգնության, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման, անձնական հիգիենայի, մերձավոր ազգականներին միմյանցից անջատ պահելու հետ կապված և այլ հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ:
 
Մոսկվայում օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարողը խոստացել է անհապաղ միջոցներ ձեռնարկել արձանագրված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ: