Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եղանակ ձյուն 1
A A
Հասարակություն

Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 Երևանում հոկտեմբերի 25-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

 Մարզերում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 26-ի և 27-ի ցերեկը  աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։