Բացել լրահոսը Փակել լրահոսը
77
A A
Հասարակություն

Երևան-Գյումրի ճանապարհին «Hyundai»-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 70 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

 

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։