Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Լքված գյուղը (տեսանյութ)

Ալավերդի համայնքի Շամլուղ քաղաքից շուրջ 5 կմ հեռավորության վրա գտնվող Բենդիկ բնակավայրը բառի բուն իմաստով հետ է կյանքի բնականոն ռիթմից: Այստեղ թվաքանակով, կարելի է ասել՝ խնդիրները գերազանցում են բնակիչներին:

Գազ ,ցերեկային լուսավորության համակարգ, ճանապարհ, խանութներ՝ սրանք, ըստ բնակիչների՝ այն առաջնային խնդիրներն են ,առանց որի Շամլուղ քաղաքի գյուղական այս թաղամասն ուղղակի սարատեղի է դարձել, իրենք էլ տարին տասներկու ամիս այսպես ասած՝ սարվորներ:

Ու Բենդիկը մեր երկրի լեռնային բազմաթիվ գյուղերի նման շարունակում է դատարկվել: Բայց մարդկանց հիշողություներում դեռ թարմ է պատմությունը,որ մի ժամանակ այս գյուղում հայերի ու հույների 100-ից ավել ընտանիքներ են ապրել:

Հիմա այդ թիվը 15-ն է:

Անկյուն+3