Ֆուտբոլային սկանդալ Հունգարիայում
Հունգարիայում 7 մարդ են ձերբակալել, որոնք կասկածվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Այդ մասին տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
«Յոթ հոգուց 3-ը ֆուտբոլիստ են, 4-ը` մրցավար: Նրանք մասնակցել են միջազգային 6 հանդիպումների, որոնք պայմանավորված բնույթ են կրել», - հայտարարել է մայրաքաղաքի դատախազության մամլո խոսնակ Գեզա Ֆարկաշը:
Ըստ տեղի լրատվամիջոցների, այդ յոթնյակը կապ է ունեցել Ասիայում գործող մի հանցավոր խմբի հետ, որը պայմանավորված հանդիպումներ է կազմակերպել եւ դրանից մեծ շահույթներ ստացել:
Ձերբակալվածների մեջ է նաեւ ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Կոլոշ Լենթելը, որն այս տարի մասնակցել էր մեծ սկանդալ բարձրացրած Բուլղարիա - Էստոնիա ընկերական հանդիպմանը:
Նշենք, որ այդ խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք` 2:2, ընդ որում բոլոր գոլերը խփվել էին 11 մ հարվածներով: ՖԻՖԱ-ն վերջերս անօրինական էր ճանաչել այդ հանդիպման հաշիվը, իսկ խաղը վարած երեք հունգարացի մրցավարներին ցմահ որակազրկել էր: