Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիք Գրիգորյանը 4-րդ հաղթանակը տարավ

Սպորտ
f312bcec16d06a799a7c448591473e1f

Հայաստանի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը բուլղարական Ալբենայի շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում հաղթելով բոսնիացի Դենիս Կադրիչին, վաստակեց 4,5 միավոր եւ 12-րդ տեղից բարձրացավ 5-րդ հորիզոնական:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի մոլդավացի Դմիտրի Սվետուշկինի հետ, ով նույնպես 4,5 միավոր ունի:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Տիգրան Սիմոնյանը այս տուրում առավելության հասավ իսրայելացի Էլի Կոպելեւիչի նկատմամբ եւ իր միավորների քանակը հասցրեց 4-ի: Նա այժմ ընթանում է 24-րդ հորիզոնականում: Տիգրան Սիմոնյանը հաջորդ մրցակիցը ռումինացի Ֆիլիպ Լուսյանն է: