Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իվանովը ուսուցանում է հայ մրցավարներին

Սպորտ
c174e087456aa9ac0102d568ee72a5cf

Հայաստանի ֆուտբոլային մրցավարներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

«ՀՖՖ-ն նախապես պլանավորել էր այս ուսհավաքը, պարզապես այնպես ստացվեց, որ այն անցկացվում ՖԻՖԱ-ի հետ համատեղ: Այժմ Հայաստանում են գտնվում ՖԻՖԱ-ի հրահանգիչ, նախկինում հայտնի ռուս մրցավար Վալենտին Իվանովը եւ ֆիզիկական պատրաստության մասնագետ, լեհացի Գրժոշեկը» - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Կարեն Նալբանդյանը:

Հավաքին ընդգրկված են Հայաստանի բարձրագույն եւ 1-ին խմբի խաղերը սպասարկող բոլոր խաղավարները եւ խոստումնալից երիտասարդ մրցավարները` թվով 30 հոգի: Ինչպես ասաց Կարեն Նալբանդյանը` հունիսի 27-ին նրանք ֆիզպատրաստության թեսթ են հանձնել:

«Ուրախալին այն է, որ բարձրագույն խմբի մրցավարները հաջողությամբ հանձնեցին թեսթը: Ճիշտ է, դեռ կան թերություններ, որոնց մասին մատնանշեց նաեւ Գրժոշեկը, սակայն մենք այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, որպեսզի մրցավարները ավելի լավ պատրասված դիմավորեն առաջնության 3-4-րդ շրջանները, քանի որ մեզ ավելի թեժ խաղեր են սպասվում» - եզրակացրեց Կարեն Նալբանդյանը: