Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը նահանջեց

Սպորտ
c1eb9fb097f067634ae1d8e92b3e6fca

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակով զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը: Անցած ամսվա համեմատ մեր ընտրանին նահանջել է 8 տեղով:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն իր վերջին պաշտոնական խաղում 1:3 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ազգային թիմին: Վերջինս այդ հաղթանակին հաշվին մեկ տեղով բարձրացել է եւ այժմ զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:

Հայաստանի ընտրանու առաջիկա մրցակից Անդորայի հավաքականը մնացել է նույն 203-րդ տեղում: Իսկ ահա Սլովակիան նահանջել է 2 աստիճանով (28-րդ տեղ): Մեր խմբի մյուս երկու թիմերը` Իռլանդիան եւ Մակեդոնիան, գտնվում են համապատասխանաբար 31-րդ եւ 98-րդ տեղերում:

ՖԻՖԱ-ի դասակարգմամբ 1-ին հորիզոնականը վստահ զբաղեցնում է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը:

Ահա աշխարհի առաջին 10 ուժեղագույն հավաքականները.
1. Իսպանիա - 1871 միավոր
2. Հոլանդիա - 1661
3. Գերմանիա - 1417
4. Անգլիա - 1146
5. Բրազիլիա - 1130
6. Իտալիա - 1059
7. Պորտուգալիա - 1046
8. Խորվաթիա - 1033
9. Մեքսիկա - 1007
10. Արգենտինա - 979

Հավելենք, որ դասակարգման հաջորդ աղյուսակը կհրապարակվի հուլիսի 27-ին: